Թալիբները կանանց թույլ են տվել սովորել, բայց տղամարդկանցից առանձին

651

Աֆղանստանում վերահսկողություն սահմանած «Թալիբան» շարժումը հրապարակել է համալսարաններում ուսանելու նոր կանոնները։

Թալիբները հայտարարել են, որ կանայք կարող են այցելել բարձրագույն ուսումնական հաստատություններ, սակայն  նրանք պետք է հիջաբ կրեն և ուսանեն տղամարդ ուսանողներից առանձին։

Թալիբների կառավարությունում բարձրագույն կրթության նախարար Աբդուլ Բաքի Հաքանին հայտարարել է, որ շարժումը մտադիր չէ վերադառնալ դպրոցներում և համալսարաններում կանանց ուսանելու արգելքին, ինչը գոյություն ուներ 1996-2001 թթ․, երբ «Թալիբանը» կրկին իշխանության ղեկին էր։ Հաքանին նշել է, որ երկրի նոր ղեկավարներն ուզում են «երկիրը կառուցել այն հիմքի վրա, ինչ կա այսօր»։

Համալսարաններում նոր կարգերը, սակայն, շատ ավելի խիստ են, քան աշխարհիկ իշխանության օրոք էր։ Այն ժամանակ կանայք համալսարաններում սովորում էին տղամարդկանց հետ միասին, և ուսանողուհիներին  որևէ «դրես-կոդի» պահանջ չէր ներկայացվում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀԴԲ-ն գաղտնազերծել է 9/11 ահաբեկչական գործողությունների հետաքննության մի քանի ֆայլեր
Հաջորդ հոդվածըԻնչո՞ւ պետք է գորիսեցի ընտրողը հոկտեմբերի 17-ին ընդառաջ գնա Հայ ազգային կոնգրեսին. Սյունյաց Երկիր