‘
Մոսկվայում ոստիկանները ձերբակալել են Ադրբեջանի քաղաքացու, որը Կալաշնիկովի ավտոմատ էր տեղափոխում, Интерфакс-ին հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչության Մոսկվայի քրեական հետախուզության վարչությունից: Ըստ հաղորդման՝ Ադրբեջանի 39-ամյա գործազուրկ քաղաքացին ձերբակալվել է չեխական արտադրության Կալաշնիկով ավտոմատ և երեք փափաշտակալ տեղափոխելիս: Քրեական հետախուզության վարչությունից նաև տեղեկացրել են, որ ադրբեջանցին հայտնաբերվել է Մոսկվայի քրեական հետախուզության օպերատիվ աշխատակիցների կողմից՝ հրազենի մատակարարման աղբյուրների բացահայտման ուղղությամբ կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում: Ստուգվում է ձերբակալվածի մասնակցության հնարավորությունը նույնպիսի հանցագործություններին: Քրեական գործ է հարուցվել զենքի ապօրինի շրջանառության վերաբերյալ հոդվածով, հաղորդում է Интерфакс-ը:
‘