«Բարսելոնայի» ղեկավարությունը բանակցում է լեգենդար հոլանդացի ֆուտբոլիստ եւ մարզիչ Յոհան Կրոյֆի որդի Ժորդի Կրոյֆի հետ գլխավոր մարզիչի պաշտոնում հոլանդացի Ռոնալդ Կումանի փոխարեն նրան նշանակելու հարցով, հաղորդում է Sport.es-ը։
Ժորդի Կրոյֆը օգոստոսի 1-ին նշանակվել է կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտայի խորհդական։ Նա հրաժարվում է ընդունել առաջարկը, սակայն «Բարսելոնայում» հույս ունեն հասնել համաձայնության։ Բանակցությունները շարունակվում են։
Անցած մրցաշրջանում Ժորդի Կրոյֆը չինական «Շենչժենի» գլխավոր մարզիչն էր։ Նա ընկերական հարաբերություններ ունի Կումանի հետ, որը «Բարսելոնան» գլխավորում է 2020թ. օգոստոսից։