Պեկինում 2022թ. ձմեռային օլիմպիական խաղերի ջահը վառելու արարողությունը՝ առանց հանդիսականի

602

Պեկինում 2022թ. անցկացվելիք ձմեռային  օլիմպիական խաղերի  ջահը վառելու արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին՝ Հին Օլիմպիայում: Հայտնում է ՀԱՕԿ-ը։

Փոխանցավազքից հետո կրակը կտեղափոխվի Աթենքի Ակրոպոլիս, իսկ հաջորդ օրը   « Պանատինաիկոս »մարզադաշտում, պաշտոնապես կհանձնվի  Չինաստանի  պատվիրակությանը:

Օլիմպիական կրակն այնուհետև Աթենքի միջազգային օդանավակայանից Պեկին կտեղափոխվի հատուկ չարտերային չվերթով:

Համավարակի սահմանափակումների պատճառով միջոցառումները կանցկացվեն   առանց հանդիսականի:

Նախորդ հոդվածըԱդրբեջանական կողմը վերադարձրել է ՀՀ երկու քաղաքացիներին
Հաջորդ հոդվածըՖրանսիա․ 3 հազար բուժաշխատողներ՝ առանց պատվաստման և առանց աշխատանքի