Reuters. ԵՄ-ն ցանկանում է միատեսակ դարձնել լիցքավորող սարքերը

365

Հինգշաբթի օրը Եվրոպական հանձնաժողովը մի օրենք է առաջարկելու, որի համաձայն՝ ԵՄ տարածքում էլեկտրոնիկայի՝ բջջային հեռախոսների, պլանշետների, ականջակալների լիցքավորման սարքերի մեկ ընդհանուր չափորոշիչ կմտցվի։

Բացի այդ, Եվրահանձնաժողովը մտադիր է նաև արգելել լիցքավորիչների վաճառքը էլեկտրոնային սարքերի հետ։

Նշվում է, որ այդ նորամուծությունը ամենից շատ կազդի էլեկտրոնիկայի խոշորագույն արտադրողի՝ ամերիկյան Apple ընկերության վրա, որը տարբեր լիցքավորիչներ ունեցող սարքեր է արտադրում։

Եվրոպացի օրենսդիրներն ու ապաշտոնյաները ջանում են լիցքավորող սարքերի միատեսակ չափորոշիչ սահմանել արդեն տասը տարի, քանի որ նրանց կարծիքով՝ դա զգալիորեն կհեշտացնի օգտատերերի կյանքը և կնվազեցնի էլեկտրոնային աղբի ծավալը։

Մինչդեռ Apple-ում կարծում են, որ միասնական ստանդարտ սահմանելը կխեղդի նորարարությունները և, ընդհակառակը, կհանգեցնի նրան, որ աղբանոց նետվեն հսկայական թվով անպետք սարքեր և մալուխներ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՍկրիպալների թունավորման գործում նոր կասկածյալ է հայտնվել
Հաջորդ հոդվածը«Տունը բանտ է դարձել»․ Ինչպես են ապրում աֆղանացի կանայք թալիբների օրոք