«Աթլետիկոն» ուժեղ էր «Բարսելոնայից» (տեսանյութ)

1050

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի կենտրոնական խաղը տեղի ունեցավ Մադրիդում, որտեղ գործող չեմպիոն «Աթլետիկոն» ընդունեց կատալոնական «Բարսելոնային» և առավելության հասավ 2:0 հաշվով:

Հանդիպման 2 գոլերն էլ գրանցվեցին առաջին խաղակեսում: 22-րդ րոպեին դաշտի տերերին առաջ մղեց ֆրանսիացի կիսապաշտպան Թոմաս Լեմարը, իսկ խաղակեսի վերջնամասում հաշիվը կրկնապատկեց «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը:

34-ամյա Սուարեսը գոլ է խփել Լա Լիգայի բոլոր թիմերին, որոնց դեմ խաղացել է: «Բարսելոնան» վերջինն էր այդ ցուցակում:

Այս հաղթանակից հետո Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը վաստակեց 17 միավոր և հավասարվեց առաջատար Մադրիդի «Ռեալին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: «Բարսելոնան» առաջին պարտությունը կրեց Իսպանիայի ընթացիկ առաջնությունում և 12 միավորով 9-րդն է:

Իսպանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Աթլետիկո» — «Բարսելոնա»՝ 2:0 (տեսանյութ)

Թոմաս Լեմար, 22, Լուիս Սուարես, 44

Նախորդ հոդվածըՌետրո․ Վանո Սիրադեղյան․ Երկիրը մի անգամ ճակատամարտ է շահել և չգիտի ինչպես վարվել այդ հաղթանակի հետ
Հաջորդ հոդվածը«Կադիսը» գոլազուրկ ոչ ոքի խաղաց «Վալենսիայի» հետ(տեսանյութ)