«Բարսելոնայի» տնօրեն․ Ապրիլից ակումբը գործնականում եղել է սնանկ

412

«Բարսելոնայի» գլխավոր տնօրեն Ֆերան Ռեւերտերը պատմել է կատալոնական ակումբի ֆինանսական աուդիտի արդյունքների մասին՝ նշելով, որ ակումբը եղել է գործնականում սնանկ վիճակում։

«2021թ․ ապրիլից «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը գործնականում չէր կարող շարունակել ֆինանսական գործունեությունը, քանի որ ուներ պարտավորությունների խախտումների բանկերի, Լա Լիգայի, ՈւԵՖԱ-ի առջեւ։ Մենք բացահայտեցինք զրոյական ֆինանսական ներհոսք։

Մեր պարտքը եւ ապագա ծախսերը կազմում էին 1 միլիարդ 350 միլիոն եվրո։ Շատ բարդ էր ֆինանսական փաստաթղթեր գտնելը։ Վերջին տարիներին այս ակումբից հեռացած բոլոր պաշտոնյաները վերացրել են մինչեւ 90 օրվա վաղեմության բոլոր փաստաթղթերը։

Ծանրագույն ֆինանսական դրության պատճառներն են նոր ֆուտբոլիստների աշխատավարձի ֆոնդի մեծացումը, բոնուսների եւ հավատարմության համար ահռելի միանվագ վճարների հայեցակարգը։ Այդ ամենին գումարվել են կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումներն ու ֆինանսական կորուստները»,- Ֆերան Ռեւերտերի խոսքը մեջբերում է Marca-ն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունվարին «Բարսելոնան» կկարողանա տրանսֆերային ծախսերի հատկացնել ընդամենը 20 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածըԱզգերի լիգա․ Իսպանիան հաղթեց Իտալիային եւ դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՄբապեն Ֆրանսիայի հավաքականում ստացած պարգևավճարները տրամադրում է բարեգործությանը