2021 թ․ խաղաղության Նոբելյան մրցանակակիրներ են դարձել ռուսաստանյան «Новая газета»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը և ֆիլիպինցի լրագրողուհի Մարիա Ռեսսան՝ խոսքի և արտահայտման ազատությունը պաշտպանելու ջանքերի համար, ինչը ժողովրդավարության և կայուն խաղաղության հիմնական պայմաններից է։
«Չնայած իր աշխատակիցների սպանություններին և սպառնալիքներին՝ «Новая газета»- գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը չհրաժարվեց թերթի անկախ քաղաքականությունից։ Նա հետևողականորեն պաշտպանում է լրագրողների շահերը»,- հայտարարել է նորվեգական Նոբելյան հանձնաժողովի ղեկավար Բերիթ Ռեյս-Անդերսենը։ Նա նաև հիշեցրել է, որ նախօրեին լրացել է թերթի լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանության 15-րդ տարելիցը։
Խաղաղության Նոբելյան մրցանակը միակն է, որ շնորհում է ոչ թե շվեդական, այլ նորվեգական Նոբելյան հանձնաժողովը։
Փոխանցում է BBC-ն։