Ֆուտբոլի Դանիայի հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում 8-րդ անընդմեջ հաղթանակից հետո 24 միավորով ապահովեց առաջին տեղը F խմբում եւ նվաճեց Քաթար-2022-ի ուղեգիր՝ երկրորդը Գերմանիայից հետո։ Դանիան 8 խաղում հաղթել է ընդհանուր 27։0 հաշվով։
8-րդ տուրում դանիացիները 1։0 հաշվով հաղթեցին Ավստրիայի թիմին։ Երկրորդ տեղի եւ ուղեգրի համար անցումային հանդիպումների համար պայքարը կշարունակեն Շոտլանդիայի եւ Իսրայելի հավաքականները։
ԱԱ-2022, ընտրական փուլ, 8-րդ տուր
F խումբ
Դանիա — Ավստրիա՝ 1։0 (տեսանյութ)
Յոակիմ Մեհլե, 53
Ֆարերյան կղզիներ — Շոտլանդիա՝ 0։1
Լինդոն Դայքս, 86
Իսրայել — Մոլդովա՝ 2։1
Էրան Զահավի, 28, Մունաս Դաբուր, 49 — Յոն Նիկոլաեսկու, 90+5
Հեռացում՝ Օլեգ Ռյաբչուկ, (Մոլդովա), 85, երկրորդ դեղին քարտ