ChessMood Open մրցաշարն ավարտվեց Ալեքսեյ Գոգանովի հաղթանակով

451

Ծաղկաձորում ռուսաստանցի Ալեքսեյ Գոգանովի հաղթանակով ավարտվեց ChessMood Open շախմատային մրցաշարը։ Նա 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ միանձնյա գրավեց առաջին տեղը։ 2-4-րդ տեղերը գրավեցին 7-ական միավոր վաստակած վրացի Լեւան Պանցուլայան, Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Լ․ Պետրոսյանը, հնդիկ Ս․ Լ․ Նարայանան։

Մրցաշարին մասնակցեց 11 երկրի ավելի քան 200 շախմատիստ, այդ թվում՝ 25 միջազգային գրոսմայստեր և 40 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետ: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 10 միլիոն 250 հազար դրամ էր։

Նախորդ հոդվածըԴանիան 8 անընդմեջ հաղթանակից հետո նվաճեց ԱԱ-2022-ի ուղեգիր
Հաջորդ հոդվածըԻնդիան Ուելս․ Կարեն Խաչանովը դուրս եկավ չորրորդ շրջան