‘
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը թարմացրել է կառավարության կազմը Դամասկոսի արվարձանում վերսկսված մարտերի ֆոնին, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով երկրի պետական լրատվամիջոցները:
Նոր նշանակումներ են կատարվել նավթի, ֆինանսների եւ գյուղատնտեսության նախարարությունում:
Շուրջ երկու տարի տեւած քաղաքացիական պատերազմի ընթացքում երկրի տնտեսությունը նշանակալիորեն քայքայվել է: Երկրում վառելիքի, հացի, էլեկտրականության եւ այլ կենսական անհրաժեշտության մթերքի ու ռեսուրսների պակասություն կա:
‘