Աշխարհի երկրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը 8-րդ անընդմեջ հաղթանակը տարավ ATP Finals-ում՝ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի տարվա ամփոփիչ առաջնությունում։
Թուրինում անցկացվող մրցաշարի խմբային փուլի երրորդ տուրում ռուսաստանցի թենիսիստը մրցեց իտալացի Յանիկ Սիների հետ եւ առավելության հասան 6:0, 6:7 (5:7), 7:6 (10:8) հաշվով։ Մեդվեդեւը դուրս է եկել կիսաեզրափակիչ։
Անցած տարի Մեդվեդեւն ամփոփիչ առաջնությունում տարել էր 5 հաղթանակ, այդ թվում եզրափակիչում՝ ավստրիացի Դոմինիկ Տիմի նկատմամբ։