Բելառուսի դեմոկրատական ուժերի առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան ընդգրկվել է աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցուցակում՝ բրիտանական Financial Times պարբերականի վարկածով։
Բացի Տիխանովսկայայից՝ ցուցակում են ընդգրկվել նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, Թայվան կղզու նախագահ Ցայ Ինվենը և ճապոնացի թենիսիստուհի Նաոմի Օսակին։
Սվետլանա Տիխանովսկայան աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցուցակում ընդգրկվել էր նաև անցյալ տարի։ Այն ժամանակ ցուցակում 12 կին կար, այդ թվում՝ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը և Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդենը։
Փոխանցում է BBC-ն։