‘
Այսօր ազատ են արձակվել իրանական ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Միր Հոսեյն Մուսավիի 2 աղջիկներին՝ Նարգեսին և Զահրուին: Ըստ պաշտոնական աղբյուրների, կանայք ազատ են արձակվել հարցաքննությունից հետո: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես արդեն հայտնել էինք, Իրանի իշխանությունները երեկ ձերբակալել են ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Միր-Հոսեյն Մուսավիի դուստրերին: Ի դեպ, Մուսավին և իր կինը 2011 թվականից տնային կալանքի տակ են:
Նարգես և Զահրա քույրերը ձերբակալվել էին իրենց տանը: Թե ուր էին նրանց տարել իրավապահները՝ անհայտ էր: Մուսավին ընդամենը երեք դուստր ունի: 2013 թ. հունվարին նրանք հանդես էին եկել հայտարարությամբ, որում գանգատվել էին, թե իշխանությունները երկար ժամանակ է՝ իրենց արգելում են շփվել ծնողների հետ:
‘