Բրեստի մարզի Կուրշինովիչի գյուղի բնակիչ Ալեքսանդր Պլեսկացևիչին դատապարտել են երկու տարվա ազատազրկման՝ սպիտակ-կարմիր գույներով սյուները ներկելու և Սվետլանա Տիխանովսկայային սեր խոստովանելու համար։
Գործի նյութերի համաձայն՝ այս տարվա օգոստոս-սեպտեմբերին 47-ամյա Ալեքսանդր Պլեսկացևիչը գյուղում սպիտակ և կարմի գույներով ներկել է «էլեկտրահաղորդիչների սյուները», ինչպես նաև «գործելով բացարձակ ցինիզմով՝ սպիտակ-կարմիր նկարներ է արել երեք փայտե խաչերի վրա, որոնք տեղադրված են գյուղի մուտքի մոտ»։
Մեղադրյալը մեղքը չի ընդունել։ «Ես այդ ճանապարհով չեմ անցել, ներկած խաչեր չեմ տեսել»,- ասել է նա։
Այս տարվա օգոստոսին Պլեսկացևիչն արդեն բացատրություն էր տվել քննիչին․ նա խոստովանել էր, որ սյան վրա սպիտակ-կարմիր գծեր է քաշել և գրել է ՝»Սվետա, ես ձեզ սիրում եմ» (նկատի ունի Սվետլանա Տիխանովսկայային)։ Հետագայում նա հայտարարել է, թե չի հիշում, որ նման ցուցմունք է տվել։
Փոխանցում է BBC-ն։