‘
Ճապոնիան պաշտոնապես բողոք է հղել երեքշաբթի ԿԺԴՀ-ի անցկացրած միջուկային փորձարկման կապակցությամբ, հաղորդում է Kyodo News-ը՝ հղում անելով ճապոնական ԱԳՆ-ի ներկայացուցիչներին: Իր հերթին՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ խստորեն դատապարտում է իրականացված ստրոգետնյա միջուկային փորձարկումները:
Հիշեցնենք, որ այսօր, ավելի վաղ, ԿԺԴՀ-ն պաշտոնապես հայտարարեց ավերիչ հզոր ուժգնության միջուկային կոմպակտ սարքի ստորգետնյա հաջողված փորձարկում անցկացնելու մասին՝ նշելով նաև, որ փորձարկման ընթացքում ապահովվել է անհրաժեշտ անվտանգությունը, և ամեն ինչ անցել է ըստ նախատեսված պլանի: Reuters-ի տվյալներով՝ միջուկային պայթյունի հզորությունը կարող էր կազմել մոտավորապես 6-7 կիլոտոննա, հաղորդում է Росбалт –ը:
‘