«Ռեալը», «Բարսելոնան» ու «Աթլետիկը» դատի կտան Լա Լիգային

434

Մադրիդի «Ռեալը», կատալոնական «Բարսելոնան» եւ Բիլբաոյի «Աթլետիկը» պաշտոնական կայքերում հայտարարել են, որ դատարանում կվիճարկեն իսպանական Լա Լիգայի եւ CVC վենչուրային հիմնադրամի պայմանագիրը, որով մասնավոր հիմնադրամը 2,7 միլիարդ եվրոյի դիմաց կստանա Լա Լիգայի բոլոր նախագծերից եւ հեռարձակման իրավունքների վաճառքից ստացվելիք եկամուտի 10 տոկոսը։

«Այդ գործարքն անօրինական է եւ անուղղելի վնաս է հասցնում ամբողջ իսպանական ֆուտբոլին՝ խախտելով մարզական իրավունքի ամենատարրական սկզբունքները»,- նշվում է ակումբների հայտարարությունում։

Գործարքին կողմ էին եղել Իսպանիայի երկու ֆուտբոլային դիվիզիոնների 42 ակումբներից 37-ը։

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան եւս դեմ էր հանդես եկել գործարքին՝ այն համարելով անօրինական։

Նախորդ հոդվածըԿարինե Յարալյան. Աղավաղվեցին իրադարձությունները, արժեքները, վարկաբեկվեցին և մոռացվեցին մարդիկ
Հաջորդ հոդվածըՍերխիո Ագուերոն հայտարարեց պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին