Չավի․ «Ռեալից» հետ ենք 16 միավոր՝ ահռելի տարբերություն, բայց ոչինչ չենք բացառում

379

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Իսպանիայի առաջնությունում Մադրիդի «Ռեալի» հետ մրցակցության մասին։

«Արդեն 16 միավոր հետ ենք «Ռեալից», ահռելի տարբերություն է, բայց դեռ երկար ճանապարհ կա Լա Լիգայում, եւ մենք ոչինչ չենք բացառում։ Դա արդյունքների եւ պայքարելու ունակության հարց է»,- Չավիի խոսքը մեջբերում է Marca-ն։

Իսպանիայի առաջնության 18 տուրից հետո Արքայական թիմը վաստակել է 43 միավոր։ «Բարսելոնան» 17 խաղից հետո ունի 27 միավոր։

Նախորդ հոդվածըՊրեմիեր լիգա․ Մեկ շաբաթում ռեկորդային թվով վարակվածներ կորոնավիրուսով
Հաջորդ հոդվածըՊելեգրինին ու Էլ Շաարավին կօգնեն «Ռոմային» «Միլանի» դեմ խաղում