Apple-ի շուկայական արժեքն անցել է 3 տրիլիոն դոլարից

629

Apple-ը դարձել է ամերիկյան առաջին ընկերությունը, որի շուկայական արժեքը հասել է 3 տրիլիոն դոլարի։ Հունվարի 3-ին ընկերության արժեթղթերի գինը հասել է 182,86 դոլարի՝ մեկ արժեթղթի համար։

Այդպիսով, չորս տարուց էլ պակաս ժամանակում այֆոններ արտադրողի շուկայական գինը եռապատկվել է․ 2018 թ․ օգոստոսին Apple-ը դարձել էր աշխարհում առաջին ընկերությունը՝ մեկ տրիլիոն դոլար կապիտալիզացիայով, 2020-ին նրա արժեքն անցել էր 2 տրիլիոնից։

Արդյունքում՝ Apple-ն այսօր ավելի թանկ արժե, քան Boeing-ը, Coca-Cola-ն, Disney-ը, Exxon-Mobil-ը, Netflix-ը և  Walmart-ը՝ միասին վերցրած։

Ի դեպ, քիչ հավանական է, որ Apple-ը կմնա 3 տրիլիոն դոլար արժեցող միակ ընկերությունը․ վերլուծաբանների կարծիքով՝ Microsoft-ն այս տարի նույնպիսի հաջողության կհասնի։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԶինվոր է մահացել
Հաջորդ հոդվածըԸնդդեմ միջուկային պատերազմի