‘ԱՄՆ-ի պատերազմը Աֆղանստանում կավարտվի 2014 թ.’

759

ԱՄՆ-ի պատերազմը Աֆղանստանում կավարտվի եկող տարի: Ինչպես հաղորդում է «Интерфакс»-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի երեկոյան: «Մինչև եկող տարեվերջ մեր պատերազմը Աֆղանստանում կավարտվի»,-հայտարարել է Օբաման` ելույթ ունենալով ԱՄՆ կոնգրեսում:

Նա ընդգծել է, թե «33 հազար մեր հերոս կանայք և տղամարդիկ, որոնք կրում են ռազմական համազգեստ», արդեն վերադարձել են Աֆղանստանից, ևս 34 հազարը դուրս կբերվեն այդ երկրից մինչ 2014-ի ավարտը»:

Նախորդ հոդվածը‘ՌԴ-ն Սիրիային ՀՕՊ համակարգեր և նորոգման տեխնիկա է մատակարարում’
Հաջորդ հոդվածը‘Արթուր Գրիգորյան. Կոնգրես կուսակցություն հիմնելը ունի շատ կոնկրետ հիմնավորումներ’