‘
«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Դանիայի հավաքականի նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ «Ռեալ» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման վերաբերյալ նշել է, որ այս դիմակայությունը երկու թիմերի համար ծանր է ստացվելու:
«Ռեալը» թերեւս լավագույն մրցակիցն էր, որ կարող էր ընկնել «Մանչեսթերին»: Նման վիճակահանությունը ավելի հաջող է, քան, օրինակ` «Շախտյորի» դեպքում: Առնվազն գոնե բոլորը գիտեն, թե ինչ սպասել մրցակցից: Հավանաբար, մանկունյանցիների հեշտ չի լինելու: Բայց ինձ միշտ թվացել է, որ ավելի լավ է խաղալ ուժեղ մրցակցի դեմ: Այս մրցաշրջանում «Յունայթեդի» ցույց տված արդյունքները մեզ վստահություն են ներշնչում»,- Շմեյխելի խոսքն է մեջբերում անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
‘