Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը Ղազախստանի կառավարությունից պահանջում է հետաքննել ոստիկանության կողմից զենքի և հատուկ միջոցների անհամաչափ կիրառության դեպքերը Ալմաթիում բողոքի ցույցերի ժամանակ։
Վերլուծելով 80 տեսահոլովակ՝ իրավապաշտպանները հանգել են եզրակացության, որ ոստիկանությունը և զինվորականները առնվազն չորս դեպքերում կարող էին ցուցարարների դեմ արտակարգ ուժ կիրառել։
Խոսքն այն տեսագրությունների մասին է, որոնք Ալմաթիում արվել են հունվարի 4-ից, երբ քաղաքում բողոքի ցույցեր էին սկսվել, մինչև հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում, երբ քաղաք մուտք գործած զինվորականները կրակ բացեցին Հանրապետության հրապարակում հավաքված ցուցարարների վրա։
Պաշտոնական տվյալներով՝ այդ իրադարձությունների ընթացքում զոհվել է 225 մարդ, այդ թվում՝ 19 զինվորական և ոստիկան։
Փոխանցում է BBC-ն։