Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել է Ազգերի լիգայի խմբային փուլի տնային հանդիպումների անցկացման վայրը։
Հայաստանի (հունիսի 11-ին) եւ Իռլանդիայի (հունիսի 14-ին) հավաքականներին ուկրաինացիները կընդունեն Լվովում, հաղորդում է Sport.ua-ն։
Ուկրաինա — Շոտլանդիա հանդիպումը (սեպտեմբերի 26-ին) կանցկացվի Կիեւի «Օլիմպիական» ստադիոնում։
Ազգերի լիգա, խմբային փուլ, B լիգա, առաջին խումբ, Հայաստանի հավաքականի խաղացանկը
Հունիսի 4․ Շոտլանդիա — Հայաստան
Հունիսի 7․ Հայաստան — Իռլանդիա
Հունիսի 11․ Ուկրաինա — Հայաստան
Հունիսի 14․ Հայաստան — Շոտլանդիա
Սեպտեմբերի 23․ Հայաստան — Ուկրաինա
Սեպտեմբերի 26․ Իռլանդիա — Հայաստան
B լիգայի 4 խմբերի հաղթողները հաջորդ մրցաշրջանում հանդես կգան A լիգայում։ Խմբերում վերջին տեղ գրաված հավաքականները կնահանջեն C լիգա։