‘
Մենք 20 մեքենաներ ունենք, և մեր նախընտրական շտաբներն այդ 20 մեքենաներն են: Այս մասին iLur.am-ին հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա նշեց, որ Հայաստանում առաջին անգամ է նման պրակտիկա կիրառվում, երբ մեքենաները ծառայում են որպես նախընտրական շտաբներ:
«Դրանք հիմնականում «Մերսեդես» և «Ֆորդ տրանզիտ» մակնիշի մեքենաներ են, կամավորներն այնտեղից քարոզչանյութերը հասցնում են մեր քաղաքացիներին»,- ասաց Մարտիրոսյանը:
Մեր հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբների անհամեմատ մեծ քանակությունն անհավասար մրցակցություն չի ստեղծում թեկնածուների միջև, Մարտիրոսյանը պատասխանեց, որ, իսկապես, այդ առումով որոշակի խնդիր կա, սակայն Ընտրական օրենսգիրքն այդ հարցը չի կարգավորում: Մարտիրոսյանի համոզմամբ՝ էականը ոչ թե շտաբների քանակն է, այլ այն ֆինանսերը, որ ծախսվում են շտաբերի վրա:
‘