Թուրքիա․ Ուկրաինայում խաղաղության հասնելն անհնար խնդիր չէ

455

Ուկրաինայում խաղաղության հասնելը բարդ, բայց անհնար խնդիր չէ, և Թուրքիան ամեն ջանք գործադրում է՝ դրան հասնելու համար, երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը։

Ըստ նրա՝ դիմակայությունը Ուկրաինայում «բավական թվով զոհեր, ավերածություններ ու մահեր է պատճառել»։

«Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք՝ այս պատերազմը կանգնեցնելու համար։ Մեր նախաձեռնությունները կշարունակվեն։ Խաղաղության հասնելը դժվար է, բայց անհնար չէ»,- Twitter-ում գրել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը։

Կալինը շեշտել է, որ չի կարելի «նոր սառը պատերազմ» թույլ տալ, դա «սոսկալի կլինի բոլորի համար»։

Փոխանցում է tass.ru-ն»

Նախորդ հոդվածըԶելենսկի․ «Առանց հանրաքվեների չենք կարող»
Հաջորդ հոդվածըՀայաստանի եւ Արցախի ՄԻ պաշտպանների համատեղ հայտարարությունը