Վոլոդին․ Ամերիկյան զենքի դիմաց վճարելու են սերունդները

402

Ուկրաինային մատակարարվող ԱՄՆ զենքի դիմաց վարձահատույց են լինելու ուկրաինացիների բազմաթիվ սերունդներ, Վլադիմիր Զելենսկին իր երկիրը մտցնում է պարտքի փոսը, հայտարարել է Ռուսաստանի պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Ուկրաինայի համար «լենդ լիզի» (անգլերենից՝ պարտք տալ, վարձակալության հանձնել) օրենքը, որը նախատեսում է Արևելյան Եվրոպայի երկրներին տեխնիկայի և սպառազինության փոխանցման հեշտացված կարգ։

«Վաշինգտոնի դրդապատճառները հասկանալի են։ Լենդ լիզը թույլ կտա մեծացնել ամերիկյան ռազմական կորպորացիաների եկամուտները մի քանի անգամ։ Այդպես էր նաև Երկրորդ համաշխարհայինի ժամանակ»,- Telegram ալիքում գրել է Վոլոդինը։ Ըստ նրա՝ այդ պատերազմի ընթացքում ԱՄՆ-ն սպառազինություն էր տրամադրել ԽՍՀՄ-ին «լենդ լիզով», իսկ հետո «հաղթանակից միայն 61 տարի անց՝ 2006 թ․, այդ պարտքը մարվեց»։

«Լենդ լիզը վարկ է, ընդ որում՝ ոչ էժան․ այն ամբողջ զինամթերքի, տեխնիկայի ու սննդամթերքի դիմաց, որ մատակարարում է ԱՄՆ-ը, վճարելու են Ուկրաինայի քաղաքացիների ապագա շատ սերունդներ։ Զելենսկին երկիրը գցում է պարտքի փոսի մեջ»,- գրել է Վոլոդինը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ ՊՆ-ն պարզաբանել է Կիևի հրթիռակոծությունը
Հաջորդ հոդվածըԱհաբեկության փորձի համար կարող է մահապատիժ սահմանվել