Գրեմմիի մրցանակակիր, փոփ աստղ Կամիլա Կաբելոն ելույթ կունենա 2022 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակչի բացման արարողությանը։
Կուբայական ծագումով ամերիկուհի փոփ աստղը, ով առավել հայտնի է իր Bam Bam, Señorita և Havana հիթերով, բեմ կբարձրանա մայիսի 28-ին Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում՝ ՉԼ եզրափակչի մեկնարկից մի քանի րոպե առաջ:
«Ես շատ ուրախ կլինեմ բեմ բարձրանալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչին: Ես մտադիր եմ իսկապես հատուկ շոու կազմակերպել: Սպասում եմ անհամբեր»,- երգչուհու խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։