‘
Ազատության հրապարակում քիչ անց կմեկնարկի Րաֆֆի ՀՈվհաննիսյանի հրավիրած հանրահավաքը: iLur.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ հրապարակում արդեն բավակլան շատ մարդ է հավաքվել, մարդկանց հոսքը դեռ շարունակվում է: Հրապարակ է եկել նաեւ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: Մեր թղթակցի հետ զրույցում նա նշել է, որ հրապարակ է եկել ոչ թե որպես նախագահի թեկնածու, այլ որպես պարզապես քաղաքացի՝ այս այցելությունը տեղավորելով ապօրինի իշխանությունների եը օլիգարխիկ համակարգի դեմ պայքարի շրջանակներում:
‘