‘Արմեն Ռուստամյան. Այս իրավիճակը իշխանությանը պետք է ստիպի ելքեր գտնել’

876

Փետրվարի 18-ին Հայաստանի ժողովուրդը հայտարարեց, որ «Մեր դեմ խաղ չկա», սկզբունքն իր համար անընդունելի է: Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով, հետընտրական իրավիճակը ցույց է տալիս, որ Հայաստանի քաղաքացին շատ ավելի լավ իշխանության է արժանի:

«Գնահատականը մենք արդեն տվել ենք, ինչ էլ ասեն միջազգային դիտորդները, այդ ընտրությունների դուք եեք մասնակցել: Ով չի տեսնում իրականությունը, նա արհամարհում է ժողովրդին: Այսօր իշխանության դեմքերն այդ են անում», — ասաց պարոն Ռուստամյանը:

Նա նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպմանը  քննարկել են ստեղծված իրավիճակը:

Նա շեշտեց նաեւ, որ Դաշնակցությունը սահմանադրական  գործողությունների կողմնակից է: «Այս իրավիճակը նաեւ իշխանությանը պետք է  ստիպի ելքեր գտնել: ՀՅԴ-ն ինքնուրույն քաղաքական կուսակցություն է, եւ ինքնուրույն քաղաքակն որոշումներ է կայացնում: Մենք հետեւողական ենք լինելու: Այս շարժումը հանուն Հայաստանի, հանուն Արցախի, է մենք մեր ներսում թշնամի չենք տեսնում, մենք ուզում ենք ուժեղ Հայաստան եւ մենք հասնելու ենք դրան», — ասաց Արմեն Ռուստամյանը:

Նախորդ հոդվածը‘Դիեգո Մարադոնա. Երազում եմ եւս մեկ անգամ աշխատել Մեսիի հետ’
Հաջորդ հոդվածը‘«Հայ ազգային Կոնգրես» կուսակցության նախաձեռնող խմբի կազմն ընդլայնվել է ‘