Անկարայում պատրաստել են «սկանդինավյան դոսիե»

377

Թուրքիայի իշխանությունները կարող են վերանայել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության նկատմամբ դիրքորոշումը, եթե նրանք կատարեն հինգ հիմնական պայման, հինգշաբթի տեղեկացրել է Türkiye թերթը՝ նշելով, որ երկուշաբթի օրը նախատեսված այցից առաջ շվեդ և ֆինն դիվանագետների համար պատրաստվել է «սկանդինավյան դոսիե», որտեղ շարադրված են Թուրքիայի պահանջներն ու դիրքորոշումը։

Դիվանագետներին, հավանաբար, կընդունի Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը, որը նրանց կհաղորդի Անկարայի պահանջները, գրում է թերթը։ Մասնավորապես, թուրքական իշխանությունները պնդում են՝ արտահանձնել Քրդստանի բանվորական կուսակցության «ահաբեկիչներին» և ՖԵՏՕ-ի անդամներին, ահաբեկչական ճանաչել, այսպես կոչված՝ Ազգային ինքնապաշտպանության սիրիական ուժերը, դադարեցնել «ֆեթհուլլահականների կազմակերպության» անդամներին աջակցությունը, փակել բոլոր այն կազմակերպությունները, որոնք Թուրքիան ասոցացնում է ահաբեկչական կառույցների հետ, և համապատասխան երաշխիքներ ներկայացնել։

«Դիվանագետները ստիպված կլինեն  ուշադրության առնել մեր պահանջները։ Հավանաբար՝ նրանք ստիպված են լինելու մի քանի անգամ այցելել Թուրքիա»,- գրում է թերթը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրների, որոնց տեղեկություններով՝ Անկարան զիջման չի գնա «սկանդինավյան դոսիեում» տեղ գտած ոչ մի կետում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀենրիխ Մխիթարյանը կվերսկսի մարզումները հաջորդ շաբաթ
Հաջորդ հոդվածըԴոնարուման՝ Ֆրանսիայի առաջնության լավագույն դարպասապահ