«Բարսելոնան» պարտվեց վերջին տուրում, «Աթլետիկոյի» եւ «Սեւիլիայի» հաղթանակները (տեսանյութ)

249

Իսպանիայի առաջնության վերջին տուրում «Բարսելոնան» ընդունեց «Վիլյառեալին»։ Չավիի գլխավորած թիմը պարտություն կրեց 0։2 հաշվով։ Կատալոնական ակումբը 73 միավորով գրավեց երկրորդ տեղը, «Վիլյառեալը» 59 միավորով գրավեց 7-րդ տեղը եւ կմասնակցի Կոնֆերենցիաների լիգային։

Մադրիդի «Աթլետիկոն» արտագնա խաղում 2։1 հաշվով պարտության մատնեց «Ռեալ Սոսիեդադին» եւ 71 միավորով գրավեց երրորդ տեղ։

«Սեւիլիան» վերջին տուրում նվազագույն հաշվով առավելության հասավ Բիլբաոյի «Աթլետիկի» նկատմամբ եւ գրավեց չորրորդ տեղը՝ 71 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 38-րդ տուր

«Բարսելոնա» — «Վիլյառեալ»՝ 0։2 (տեսանյութ)

Ալֆոնսո Պեդրասա, 41, Մոյ Գոմես, 55

«Ռեալ Սոսիեդադ» — «Աթլետիկո»՝ 1։2 (տեսանյութ)

Խոն Ալդալուր, 90+3 — Ռոդրիգո Դե Պաուլ, 50, Անխել Կոռեա, 68

«Սեւիլիա» — «Աթլետիկ»՝ 1։0 

Ռաֆայել Միր, 68

Նախորդ հոդվածը«Միլանն»՝ Իտալիայի չեմպիոն (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը«ՌԲ Լայպցիգն» առաջին անգամ նվաճեց Գերմանիայի գավաթը