Դանի Ալվեսը հեռացավ «Բարսելոնայից»

411

Բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը հեռացավ Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայից»։ Այդ մասին 39-ամյա ֆուտբոլիստը հայտնել է սոցիալական ցանցերում։ Կատալոնական ակումբը նոր պայմանագիր չի առաջարկել Դանի Ալվեսին, որը ստացել է ազատ գործակալի կարգավիճակ։

Դանի Ալվեսը մտադիր է շարունակել կարիերան, քանի որ ցանկանում է Բրազիլիայի հավաքականի հետ մասնակցել նոյեմբեր-դեկտեմբերին Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարին։

2008-2016 թվականներին «Բարսելոնայում» հանդես եկած Դանի Ալվեսը Չավիի գլխավորած թիմ էր վերադարձել 2021թ․ նոյեմբերին, հանդիպումների մասնակցել այս տարվա հունվարից։ 16 խաղում նա խփել է 1 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըՋիանի Ինֆանտինո․ Հայաստանը ֆանտաստիկ երկիր է
Հաջորդ հոդվածը«Ռոման» հետաքրքրված է Զախարյանի ծառայություններով