Արժույթի միջազգային հիմնադրամը հրաժարվել է տնտեսական աջակցություն ցուցաբերել Կենտրոնաֆրիկյան Հանրապետությանը՝ Մոսկվայի հետ Բանգիի համագործակցության պատճառով։
Այդ մասին РИА Новости-ի հետ զրույցում տեղեկացրել է երկրի վարչապետ Ֆելիքս Մոլուան։
«Աշխարհաքաղաքականությունը, ցավոք սրտի, միջամտում է ամենուրեք, նույնիսկ միջազգային ինստիտուտներում։ Այդպես է և ՀԱՀ-ի դեպքում, որը սերտ կապեր ուներ ԱՄՀ-ի հետ՝ Հիմնադրամը մեզ առաջարկել էր տնտեսությունը վերականգնելու ծրագիր, ինչից մենք հրաշալի գլուխ էինք հանում, սակայն միջամտեց աշխարհաքաղաքականությունը։ Ռուսաստանի հետ համագործակցոթյան պատճառով մեզ արգելեցին օգտվել ֆինանսական պաշարներից, ըստ էության՝ խեղդեցին մեզ»,- ասել է վարչապետը։
Փոխանցում է ria.ru-ն։