Եվրոպացի բոլոր չորս առաջնորդները, որոնք հինգշաբթի այցելել են Կիև, կցանականային հնարավորինս շուտ Ուկրաինան տեսնել Եվրամիության կազմում։
Ելույթ ունենալով համատեղ մամուլի ասուլիսում՝ Ֆրանսիայի և Ռումինիայի նախագահները, Գերմանիայի կանցլերը և Իտալիայի վարչապետն ընդգծել են․ Ուկրաինան ապացուցել է, որ եվրոպական ընտանիքի մաս է կազմում, և դիմակայելով ռուսաստանյան ագրեսիային՝ պաշտպանում է եվրոպական արժեքները։
«Ուկրաինայի ներգրավումը ԵՄ կդառնա մեր համաձայնեցված և ընդհանուր ուժեղ դիրքորոշման հիմնական արտահայտությունը։ Եվրոպական պատմությունը, այն, թե ինչպես է դա ընթացել մինչև հիմա, ամրապնդում է ձեր դրական պատասխանը Ուկրաինայի ձգտումներին։ Ուկրաինայի ԵՄ թկնածուի կարգավիճակը կնպաստի Եվրոպայում ազատության ամրապնդմանը, կդառնա ԵՄ-ի առանցքային որոշումներից մեկը 21-րդ դարի առաջին տասնամյակում»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Արդեն այսօր Եվրահանձնաժողովը պետք է հրապարակի իր առաջարկները Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տալու վերաբերյալ։ Պաշտոնական որոշումը հաջորդ հինգշաբթի և ուրբաթ Բրյուսելի գագաթնաժողովում կկայացնեն 27 պետությունների և կառավարությունների ղեկավարները։
Փոխանցում է euronews-ը։