ATP-500. Կարեն Խաչանովը պարտվեց քառորդ եզրափակիչում

425

Գերմանիայի Հալեի քաղաքում անցկացվող ATP-500 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչում ռուսաստանցի Կարեն Խաչանովը (23) մրցեց գերմանացի Օսկար Օտեի (51) հետ եւ պարտություն կրեց 6:4, 6:7 (5:7), 4:6 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 10 րոպե։

Օսկար Օտեի մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւի եւ իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի դիմակայության հաղթողը։

Քառորդ եզրափակիչի մյուս զույգերում կմրցեն իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստան ու ավստրալացի Նիկ Կիրյոսը, լեհ Հուբերտ Հուրկաչն ու կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմը։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,1 միլիոն եվրո է։

Նախորդ հոդվածըՄեսիի ֆինանսական աջակցությամբ բացվել է մանկական ուռուցքաբանության կենտրո
Հաջորդ հոդվածը1996-ից հետո առաջին անգամ «Ուիմբլդոնին» չեն մասնակցի Ռոջեր Ֆեդերերը եւ Վինուս Ուիլյամսը