ՌԴ-ի հետ հարաբերությունները հասցրել են «սառեցման կետի»

363

Խորվաթիան և Սլովենիան Ռուսաստանի հետ հարաբերությունները հասցրել են «սառեցման կետի», ընդ որում՝ հենց իրենք էլ ստիպված  են լինելու նախաձեռնել ՌԴ-ի հետ հարաբերությունների վերականգնումը, եթե Զագրեբում և Լյուբլյանայում «հաղթանակի բանական միտքը», ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ Եվրոպական չորրորդ վարչության տնօրեն Յուրի Պիլիպսոնը։

«Հարաբերությունների վերականգնումը պետք է նախաձեռնի նա, ով դրանք հասցրել է սառեցման կետի։ Բնականաբար, շրջադարձը հնարավոր կլինի ոչ ավելի շուտ, քանի դեռ Զագրեբում և Լյուբլյանայում չի հաղթանակել բանականությունը»։

Ըստ Պիլիպսոնի՝ այդ երկրների թշնամական վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ ուղեկցվում է օգնությամբ Կիևին զենքով, ռուսաստանյան դեսպանատների աշխատակիցների արտաքսմամբ։

Նա նշել է, որ Մոսկվան միշտ Խորվաթիան և Սլովենան համարել է իր «լավ գործընկերները», որոնց հետ սերտ քաղաքական երկխոսության մեջ է եղել, զարգացրել առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, մշակութային-մարդասիրական կապերը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱլեգրին ցանկանում է «Յուվենտուսում» տեսնել Նեյմարին
Հաջորդ հոդվածը70 %-ի կարծիքով՝ ՌԴ-ի հետ հարաբերություններն ընդմիշտ փչացել են