«Ռոման» կփորձի ձեռք բերել «Ռեալի» խաղացողին

322

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Նաչոյի ծառայություններով, հաղորդում է Sport.es-ը։

Այս տրանսֆերային պատուհանի ընթացքում հռոմեական ակումբը կփորձի ձեռք բերել 32-ամյա ֆուտբոլիստին, որը «Ռեալի» գլխավոր թիմում ընդգրկվել է 2013-ին Ժոզե Մոուրինյոյի օրոք։

Նաչոյին ձեռք բերելու ցանկություն ունի նաեւ Միլանի «Ինտերը»։

Անցած մրցաշրջանում Նաչոն Արքայական թիմի հետ մասնակցել է 42 հանդիպման, խփել 3 գոլ։ Նրա պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Նախորդ հոդվածըՊեսկով․ Ռուսաստանը վճռական է տրամադրված Կալինինգրադի շուրջ իրավիճակում
Հաջորդ հոդվածըՀենրիխ Մխիթարյանի տեղափոխությունն «Ինտեր» հետաձգվում է