Հռոմում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը չեմպիոնների թվով առաջին տեղն է զբաղեցրել։ 10 քաշային կարգերում խաղարկված ոսկե մեդալներից 3-ը նվաճել են հայ ըմբիշները։
1-ական ոսկե մեդալ են նվաճել Վրաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի, Մոլդովայի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Իտալիայի հավաքականները։ Իսկ թիմային ընդհանուր հաշվարկով Հայաստանի հավաքականը երկրորդն է Եվրոպայում, առաջինը Վրաստանի ընտրանին է։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականից չեմպիոններ են դարձել Հայկ Պապիկյանը, Մուշեղ Մկրտչյանը և Լյովա Գևորգյանը։