Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախումբն արձանագրել է, որ օգոստոսի 3-ին շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է ադրբեջանական կողմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած տեղեկագրում:
«Արձանագրվում է իրավիճակի սրացում զորախմբի պատասխանատվության գոտում: Սարիբաբա բարձունքի հատվածում Ադրբեջանի զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական ու հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ միջոցներ են ձեռնարկում իրավիճակի կայունացման ուղղությամբ»,- ասվում է տեղեկագրում: