Ճապոնիայի ոստիկանական վարչությունը մտադիր է երկրի նախկին վարչապետ Սինձո Աբեի սպանությունից հետո ուժեղացնել պաշտպանական միջոցառումները բարձրաստիճան անձանց և քաղաքական գործիչների մասնակցությամբ հանրային միջոցառումների ժամանակ։
Այդ մասին երկուշաբթի հաղորդել է NHK հեռուստաալիքը։
Նշվում է, որ որպես տարբերակներից մեկը՝ առաջարկվում է գործի դենլ անօդաչուներ։ Դա հնարավորություն կտա մեծացնել հսկվող տարածքը և կմեծացնի ոստիկանության՝ անվտանգությունն ապահովելու հնարավորությունները։
Բացի այդ, գերատեսչությունը դիտարկում է նաև քաղաքական գործիչների փողոցային ելույթների ընթացքում նրանց շուրջ գնդակադիմացկուն թափանցիկ էկրաններ տեղադրելու տարբերակը։ Նման սարքերը բավական ծանր են, և ոստիկանությունը պետք է նաև մտածի այն մասին, թե ինչպես կազմակերպի դրանց արագ տեղափոխումը, օրինակ, ընտրարշավի խիտ ժամանակացույցի ընթացում։
Փոխանցում է tass.ru-ն։