Թուրքիան դեմ է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար հանդիպումներն անցկացնել երրորդ երկրում, հինգշաբթի տեղեկացրել է թուրքական A Haber հեռուստաալիքը՝ հղում անելով ԱԳՆ-ում աղբյուրին։
Հունվարի 14-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի գծով հատուկ ներկայացուցիչների՝ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը։ Ինչպես հաղորդել է ՌԴ ԱԳՆ-ն, կողմերը բանակցությունների ընթացքում կառուցողական, չքաղաքականացված երկխոսություն վարելու պատրաստակամություն են դրսևորել։ Եվս երեք հանդիպում կայացել է Վիեննայում։
«Սա թշնամիների հանդիպում չէ, չի կարելի, որ այն անցկացվի երրորդ երկրում»,- աղբյուրի խոսքն է մեջբերել հեռուստաալիքը։
Փոխանցում է ria.ru-ն։