Ռուս Վերոնիկա Կուդերմետովան չկարողացավ դուրս գալ US Open-ի 1/4 եզրափակիչ։ 1/8 եզրափակչի խաղում նա պարտվել է Թունիսի ներկայացուցիչ Օնս Ժաբերին՝ 6:7 (1:7), 4:6։
Մեկ այս ռուս թենիսիստուհի ևս Լյուդմիլա Սամսոնովան չկարողացավ դուրս գալ US Open-ի 1/4 եզրափակիչ։ 1/8 եզրափակիչի խաղում նա զիջեց ավստրալացի թենիսիստուհի Այլա Տոմլյանովիչին՝ 6:7 (8:10), 1:6։
Հանդիպումը տևել է ուղիղ 2 ժամ։ Տոմլյանովիչը կիսաեզրափակչի ուղեգրի համար կմրցի Օնս Ժաբերի հետ։
Ամերիկացի թենիսիստուհի, աշխարհի 12-րդ ռակետ Քորի Գաուֆը US Open-ի 1/8 եզրափակչի խաղում հաղթել է չինուհի Շուայ Չժանին (36-րդը WTA-ում):
Հանդիպումը տևեց 1 ժամ 59 րոպե եւ ավարտվեց 18-ամյա ամերիկուհու հաղթանակով երկու սեթում՝ 7։5, 7։5 հաշվով։
Գաուֆն իր կարիերայում առաջին անգամ դուրս եկավ ԱՄՆ բաց առաջնության քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի ֆրանսուհի Կարոլին Գարսիայի հետ։