ՊՍԺ-ն մտածում է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի պայմանագիրը երկարաձգելու ուղղությամբ, հայտնում է լրագրող Լոյիկ Տանզին սոցիալական ցանցերի իր էջերում:
Աղբյուրի փոխանցմամբ, արգենտինացուն ցանկանում են 2 տարվա պայմանագիր առաջարկել: Ակումբի ղեկավարությունը գոհ է նրանից, թե ինչպես է հարձակվողը հանդես գալիս փարիզյան ակումբում: Կողմերի միջև բանակցություններ դեռևս չեն եղել, բայց դրանք կսկսվեն Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնությունից հետո:
Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին Ֆրանսիայի առաջնության 7 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
ՊՍԺ-ն Լիգա 1-ի առաջատարն է: Փարիզյան թիմը 19 միավոր է վաստակել 7 տուրում: Հաջորդ տուրում թիմը հյուրընկալվելիս կխաղա «Լիոնի» հետ: