Միրոշնիկ․ Միլիցիան պետք է միավորվի ՌԴ բանակի հետ

298

ՌԴ-ին միանալուց հետո Լուգանսկի ժողովրդական միլիցիան պետք է մեկ ամբողջություն դառնա ռուսաստանյան բանակի հետ, միաձուլվի նրա կազմում, РИА Нововсти-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում  ԼԺՀ կառավարության ներկայացուցիչ Ռոդիոն Միրոշնիկը։

Նրա խոսքով՝ «իսկապես, միայն իր փորձով, իր գիտելիքներով, իր մշակված այն թափով, ինչը մեր անվտանգությունն է ապահովել այսքան տարիների ընթացքում, այդ միլիցիան պետք է ուժեղացնի Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը»։

Միրոշնիկը նշել է, թե «մեզ միասնական ռազմական բռունցք է հարկավոր, որին Արևմուտքի վարձկաններով համալրված  ուկրաինական ռեժիմը չի կարող դիմակայել»։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՏոկաևը պետական տոների ցանկից հանել է Առաջին նախագահի օրը
Հաջորդ հոդվածըԲողոքի ցույց «Мир»–ի օգտագործումը դադարեցնելու դեմ