‘Միասնական ցուցակում՝ բոլոր ոչ իշխանական ուժե՞րը. Մամուլ’

1128

Երեկ «ՀԺ»-ի թղթակիցը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանից հետաքրքրվել է արդյո՞ք Դաշնակցությունն ու «Ժառանգությունը» պատրաստվում են` մայիսի 5-ին տեղի ունենալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել մեկ միասնական ցուցակով: «Քննարկումները ընթացքի մեջ են, իմ կարծիքով, ճիշտ կլինի` միասնական մասնակցել: Այս ստեղծված իրավիճակում ճիշտը դա է ոչ իշխանական ուժերը միավորվեն և մասնակցեն»,- պատասխանել է Ռուստամյանը: Հարցին` իսկ եթե չլինի միասնական ցուցակ, ՀՅԴ-ն առանձին կմասնակցի՞ ավագանու ընտրություններին, ԳՄ ներկայացուցիչը պատասխանել է. «Կորոշենք, կարծում եմ, դա սխալ կլինի այս պարագայում»: Ռուստամյանն ասել է, թե ինքը հնարավոր է համարում, որ միասնական ցուցակում ընդգրկվեն բոլոր ոչ իշխանական ուժերը:

Նախորդ հոդվածը‘ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանը հրահանգել է ձայնագրիչը նետել զուգարանը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» օգտվեց թուրք մրցավարի սխալ որոշումից’