Ճապոնիան հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն կարող է միջուկային փորձարկում անցկացնել

229

Ճապոնիայի կառավարության կարծիքով՝ Հյուսիսային Կորեան կարող է գնալ միջուկային փորձարկման կամ այլ սադրանքների։

Այդ մասին մամուլի ասուլիսում ասել է կառավարության մամուլի քարտուղար Հիրոկաձու Մացունոն։

«Մենք գիտենք, որ Հյուսիսային Կորեան վրդովմունք է հայտնել ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զորավարժությունների կապակցությամբ։ Ճապոնիայի կառավարությունը կարծում է, որ Հյուսիսային Կորեան կարող է դիմել այլ սադրանքների, այդ թվում՝ միջուկային զենքի փորձարկման։ Կուզենայի չանդրադառնալ Հյուսիսային Կորեայի հետագա գործողություններին, կառավարությունը վճռական է տրամադրված պաշտպանելու քաղաքացիների կյանքն ու խաղաղ գոյությունը և կզբաղվի տվյալների հավաքմամբ և վերլուծությամբ՝ պահպանելով զգոնությունը»,- ասել է Մացունոն։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Հյուսիսային Կորեան կարող է միջուկային զենքի փորձարկում անցկացնել մինչև նոյեմբերի 8-ը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԱնգլիայի Բանկ․ Լոնդոնին ժամեր էին մնացել մինչև «ֆինանսական Արմագեդոնը»
Հաջորդ հոդվածըԿոնֆերենցիաների լիգա․ Փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները