‘ABBA երգչախմբի նախկին անդամ Ագնետա Ֆալտսկուգը անհատական ալբոմ կթողարկի’

1333

Լեգենդար ABBA երգչախմբի նախկին անդամ Ագնետա Ֆալտսկուգը  պատրաստվում է նախորդ ինը տարների կտրվածքով իր առաջին ձայնասկավառակը թողարկել, տեղեկացնում է BBC-ն:

A անվանումը ստացած ալբոմը ձայնագրվել է բրիտանացի երգիչ Գերի Բերլուի և շվեդ պրոդյուսեր Յորգեն Էլոֆսոնի հետ միասին: Ագնետան երկար ժամանակ տատանվել է՝ չկարողանալով ռիսկի դիմել և սկսել ալբոմի աշխատանքները: Երգչուհին համոզված չի եղել, որ իր ձայնը պահպանվել է:

«ABBA-ի տարիներին տղամարդիկ էին գրում ողջ նյութը: Իմ ժամանակը չէր հիրիքում դրան: Նրանք հաճախ խորհրդակցում էին ինձ հետ, ես ցանկանում էի ժամանակիս մեծ մասն անցկացնել տանը՝ երեխաների հետ»,- ասել է 62-ամյա երգչուհին:

Նախորդ հոդվածը‘Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա’
Հաջորդ հոդվածը‘Վենեսուելայի միակ ընդդիմադիր հեռուստաալիքը կվաճառվի ‘