‘Air Arabia ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում’

886

Նոյեմբերի 22-ին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում հարկադրված վայրէջք է կատարել Արաբական Միացյալ Էմիրություններից Ուկրաինա մեկնող Air Arabia ինքնաթիռը: Այդ մասին ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել է «Հայաստան-միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը:

Շարժա-Խարկով չվերթի ինքնաթիռի անձնակազմը «Զվարթնոցում» վայրէջքի թույլտվություն էր խնդրել, քանի որ ուղեւորներից մեկի ինքնազգացողությունը վատացել էր: Բուժօգնություն ցույց տալու համար ուղարկվել էր շտապ օգնություն, սակայն մինչև ինքնաթիռի վայրէջքը ուղևորը մահացել էր:

 

Նախորդ հոդվածը‘«Ինքնիշխան Հայաստան» նախաձեռնող խումբը դիմադրության գործողությունների շարք է սկսում’
Հաջորդ հոդվածը‘Բռնաբարության փորձ Մոսկվա-Երևան օդանավում. Ոստիկանություն’