‘ Air Armenia-ից հետո տեղական ավիափոխադրողների համար հայտամրցույթ չի անցկացվելու’

848

Հայաստանում վերացել է չվերթների բաշխման նպատակով տեղի ավիափոխադրողների շրջանում հայտամրցույթ անցկացնելու անհրաժեշտությունը, քանի որ մինչ օրս թռիչքների հայտ է ներկայացրել միայն մեկ հայկական ընկերություն` Air Armenia-ն: Այդ մասին նախօրեին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտեմ Մովսիսյանը:

Ավելի վաղ նախատեսվում էր 2013 թվականի սեպտեմբերին մրցույթ անցկացնել հայկական երեք ավիափոխադրողների շրջանում` երեք օդային ուղղությունների համար: «Հայկական ավիափոխադրողների համար հայտամրցույթ անցկացնելու անհրաժեշտությունը, փաստորեն, վերացել է, քանի որ նրանց շրջանում աշխուժություն և հետաքրքրություն չկար, և մեզ դիմել է միայն մեկ ընկերություն` Air Armenia-ն: Եթե դիմեն այլ հայկական ընկերություններ և ցանկանան աշխատել բաց մրցակցության պայմաններում, մենք պատրաստ ենք տրամադրել թռիչքների լիցենզիա», — ասել է Մովսիսյանը: Նա նշել է, որ ավիացիոն բիզնեսը չափազանց բարդ է և պահանջում է խոշոր ներդրումներ, ուստի այդ շուկայում աշխուժություն չկա տեղական ընկերությունների շրջանում:  Air Armenia-ն առայժմ ունի 2 ուղևորատար ինքնաթիռ` Boing 737-500 և Airbus 320: Հիշեցնենք, որ այդ ընկերությունը պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանի ընտանիքին: 

Նախորդ հոդվածը‘Լրագրողները հրապարակել են Չինաստանի վերնախավի «օֆշորային տվյալները»’
Հաջորդ հոդվածը‘Սնոուդենը Ռուսաստանին օգնելու վերաբերյալ ԱՄՆ-ի վարկածն անհեթեթություն է համարել’