‘Air Armenia-ն մինչև մարտի վերջը չեղյալ է հայտարարել չվերթները դեպի Նիժնի Նովգորոդ’

1019

Air Armenia ավիաընկերությունը մինչև մարտի վերջը չեղյալ է հայտարարել չվերթները դեպի Նիժնի Նովգորոդ: Այդ մասին հաղորդել է «ՆՏԱ-Պրիվոլժիե» գործակալությունը` վկայակոչելով «Նիժնի Նովգորոդ միջազգային օդանավակայան» ԲԲԸ մամուլի ծառայությունը:

Աղբյուրի համաձայն՝ ավիաընկերությունը Երևանից Նիժնի Նովգորոդ թռիչքները դադարեցրել է մինչև ձմեռային շրջանի ավարտը: «Շուտով օդանավակայանը կսկսի աշխատել ամառային չվացուցակով, և, հնարավոր է, Երևանից չվերթները վերսկսվեն», — հայտարարել է նիժեգորոդյան օդանավակայանի մամուլի ծառայությունը: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Որովհետեւ Տեր ենք’
Հաջորդ հոդվածը‘Գրանորություն. «Չտեսնված Մհերը»’